Դոնեցկում հրետանային ռմբակոծության զոհ է դարձել առնվազն 12 մարդ, 27-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով ԴԺՀ պաշտպանության նախարարությանը:

 

Իշխանությունների կողմից տված տեղեկության համաձայն' 5 աշխարհազորային և 7 քաղաքացի է զոհվել:

 

Կիրակի օրը Դոնեցկի իշխանությունները հայտնել են Կիևի ուժայինների կողմից Դոնեցկի զանգվածային ռմբակոծությունների մասին ծանր հրետանու, հրթիռային համակարգերի և տակտիկական հրթիռների կիրառմամբ:

 

ԴԺՀ-ի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ եթե շարունակվում է Դոնեցկի ռմբակոծությունը, իսկ ուկրաինական կառավարությունը խոսում է հրադադարի մասին, ապա այն ստում է: Նրա խոսքերով՝ Ուկրաինայի կառավարությունը մտադիր չէ խաղաղություն հաստատել: