Նոյեմբերի 2-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ժ.05:13-ին ահազանգը փոխանցվել է ՄՃԿԿ կրտսեր հրահանգիչ փ/ծ ենթասպա Մովսիսյանին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գավառ-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 68 ՕՕ 569 պետհամարանիշի, «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Պ. Պ.) 20 TL 261 պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Գ. Օ.) 34 LL 567 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակները բժիշկները գնահատել են ծանր: