2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհից 13 անց վերածնվել Է Առեւտրի համաշխարհային կենտրոնը, այն դարձել Է ավելի մեծ ու ավելի դիտարժան, քան երբեւԷ, եւ նոյեմբերի 3-ին բացվել Է գործարարության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily News-ին:
Condռ Nast հրատարակչական տան 3400 աշխատակիցներն զբաղեցրել են հարկաբաժինն «Ազատության աշտարակ» (Freedom Tower) անվանումը կրող 104-հարկանի երկնաքերում, որի շինարարությունը շարունակվել Է 8 տարի եւ նստել Է 3,9 միլիարդ դոլար: Այս պահին դա ամենաբարձր շենքն Է Միացյալ Նահանգներում, եւ դրա վերջին հարկում պլանավորում են բացել դիտահարթակ:
«Ազատության աշտարակը» դարձել Է 16 ակր (ավելի քան 64 հազար քառակուսի մետր) մակերեսով համալիրի կենտրոնական կառույցը, որտեղ նաեւ գտնվում Է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման զոհերի հուշահամալիրը եւ թանգարանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: