Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը շարունակում է Չեմպիոնների լիգայում ռեկորդներ ձևակերպել:

Ավելի վաղ դարպասպահը ՉԼ-ի խմբային փուլում «Լիվերպուլի» դեմ առաջին խաղում դարձավ ամենաշատ հաղթանակ տոնած ֆուտբոլիստը:

ՉԼ-ի 4-րդ տուրում՝ կրկին անգլիական ակումբի դեմ խաղում, ոչ միայն բարելավեց հաղթանակների ցուցանիշը, այլև դարձավ այս հեղինակավոր մրցաշարում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը՝ 144 խաղ:

Այս ցուցանիշով Կասիլյասը գերազանցեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Չավիին՝ 143 խաղ: