Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների հետ, որի նստաշրջանը նոյեմբերի 6-ին տեղի կունենա Մոսկվայում:

 

ՌԴ-ի ղեկավարը կքննարկի ՀԱՊԿ-ի գործունեության հրատապ հարցերը՝ կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության համատեքստում: Այդ մասին ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

«Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ-ի գործունեության հրատապ հարցերը կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության համատեքստում, ինչպես նաև Խորհրդարանական վեհաժողովի դերը ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմապլանային համագործակցության իրավական և օրենսդրական բազայի ամրապնդման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը նոյեմբերի 6-ին տեղի կունենա Պետդումայում՝ խոսնակ Սերգեյ Նարիշկինի մասնակցությամբ: