Ռուսաստանն ու Չինաստանը պետք է հավատարիմ մնան համագործակցության համար որդեգրած չափանիշներին, անկախ համաշխարհային ասպարեզում գրանցվող փոփոխություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին կիրակի' նոյեմբերի 9-ին, կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը : «Ինչիպիսի փոփոխություննե ր էլ որ արձանագրվեն միջազգային ասպարեզում, մենք պետք է հավատարիմ մնանք ընտրված ուղուն, խորացնենք ու զարգացնենք երկկողմ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով»,-հայտարարել է Չինաստանի ղեկավարը:
Պուտինն իր հերթին ընդգծել է միջազգային ասպարեզում երկու երկրների համագործակցության կարևորությունը: «Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը խիստ կարևոր է աշխարհը միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում պահելու, ինչպես նաև այն ավելի հաստատուն դարձնելու համար»,-հայտարարել է Պուտինը: