Ռումինիայի ԱԳ նախարար Տիտուս Կորլեցեանը հրաժարական է տվել արտասահմանում նախագահական ընտրությունները վատ կազմակերպելու համար: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
Ընտրողները բողոքել են, որ արտասահմանում իրենք ստիպված են եղել ժամերով հերթ կանգնել: Իսկ որոշ քաղաքացիներ այդպես էլ չեն կարողացել քվեարկել: Բողոքներին հաջորդել են նաև բողոքի ակցիաներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռումինիայում 10 հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ ընտրությունների արդյունքների:
Նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ առաջին տեղում է վարչապետ Վիկտոր Պոնտան՝ ձայների 40%-ով: Երկրորդ տեղում է Կլաուս Յոհանեսը: Սակայն, ըստ հարցումների, Յոհանեսն առաջատար է եղել արտասահմանում կայացած ընտրություններում: