Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պաշտոնաթող անդամ, Անկարայից ընտրված պատգամավոր Էմինե Ուլքեր Թարհանը նոր' «Անադոլու» կուսակցություն է հիմնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:< /span>
Թարհանը հայտնել է, որ արդեն իսկ կուսակցության ստեղծման վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարարություն: Թե որոնք են լինելու նորաստողծ կուսակցության գաղափարական և քաղաքական առաջնահերթությունները' կուսակցության հիմնադիրը դեռևս չի հստակեցրել: