Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան Crown Princess ճամփորդանավում ավելի քան 170 մարդ է վարակվել նորովիրուսով (ստամոքսի գրիպով): Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի (CDC) հաշվետվության մեջ:

 

Հանրանավը, որտեղ գտնվում են 3009 ուղեւոր եւ անձնակազմի 1160 անդամ, կատարում Էր 28-օրյա ծովային ճամփորդություն Լոս Անջելեսից Հաիթի: Ներկայում վիրուսով վարակվել են 158 ուղեւոր եւ անձնակազմի 14 անդամ:

 

Այժմ Crown Princess-ը գտնվում Է խարսխակայանում՝ Լոս Անջելեսից ոչ հեռու: Նոյեմբերի 17-ին քաղաքի Սան Պեդրո նավահանգիստ ժամանելուց հետո հանրանավ կբարձրանան CDC-ի աշխատակիցները, որոնք տեղում կգնահատեն իրադրությունը:

 

Նորովիրուսը հայտնի Է որպես ստամոքսի գրիպ: Դրա բռնկումներ հաճախ են տեղի ունենում մարդատար նավերում եւ արագորեն փոխանցվում մարդուց մարդու: