ԱՄՆ-ում անօթեւան երեխաների թիվը վերջին տարում ավելացել Է՝ հասնելով 2,5 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի անօթեւանների հարցերով զբաղվող Ազգային կենտրոնի «Ամերիկայի երիտասարդ անօթեւանները» զեկույցում, որը հրապարակվել Է նոյեմբերի 17-ին:

 

 

Զեկույցի տվյալների համաձայն՝ 2013 թվականին ԱՄՆ-ում յուրաքանչյուր 30-րդ երեխան ինչ-որ չափով անտուն Էր համարվում, իսկ ընդհանուր առմամբ անօթեւանների թիվը տարվա ընթացքում ավելացել Է 8 տոկոսով:

 

Կազմակերպության տվյալները հիմնված են ԱՄՆ-ի կրթության դեպարտամենտի վերջին հաշվարկների վրա, որոնց համաձայն՝ 2013 թվականին ուսումնական հաստատություններում հաշվվում Էր 1,3 մլն անօթեւան: «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը նշում Է, որ հաշվետվության մեջ նկատի են առնված նաեւ նախադպրոցական տարիքի անօթեւան երեխաների տվյալները:

 

 

Անապաստանների խնդիրը հատկապես սրությամբ Է ծառացած Կալիֆոռնիայում, որտեղ ապրում Է բոլոր ամերիկացիների մեկ ութերորդ մասը եւ բոլոր անօթեւանների մեկ հինգերորդը՝ գրեթե 527 հազար երեխա, ասված Է զեկույցում:

 

 

Կենտրոնի տնօրեն եւ զեկույցի համահեղինակ Կառնելա դե Կանդիան նշել Է, որ ԱՄՆ-ի կառավարությունն առաջընթացի Է հասել չափահաս ամերիկացիների, ներառյալ վետերանների շրջանում անօթեւանների թվի կրճատման գործում: Բայց, նրա խոսքով, նույն «ուշադրությունն ու ռեսուրսները չեն ուղղվել այն բանին, որպեսզի օգնություն ցուցաբերվի ընտանիքներին ու երեխաներին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: