Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Իդրի Նաիմ Շահինը նոր կուսակցություն է հիմնելու:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Կուսակցությունը ստանալու է «Արժեքների շարժում» անվանումը: Շահինն ու նրա կողմնակիցներն արդեն նոյեմբերի 19-ին դիմելու են Թուրքիայի ներքին գործերի նախարարություն' կուսակցությունը պաշտոնապես գրանցելու նպատակով: