Չինաստանի հյուսիս - արեւելքի Բեյդայհե քաղաքում դանակով զինված տղամարդն սպանել Է հիվանդանոցի վեց բուժքույրերի ու եւս մեկ աշխատակցի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով երկրի Սինհուա պետական լրատվական գործակալությանը:
Հարձակվողը ձերբակալված Է, նրա արարքի դրդապատճառներն առայժմ պարզ չեն:
Վերջին ժամանակներս Չինաստանում մեծացել Է բժշկական անձնակազմի վրա հարձակումների թիվը: Բուժաշխատողներն ավելի ու ավելի հաճախակի են սպառնալիքներ ստանում եւ դառնում բռնության զոհեր:
Չինաստանում բժիշկների մեծ մասն ստանում Է ոչ բարձր աշխատավարձ, եւ նրանց հաճախ մեղադրում են այն բանում, որ նրանք անօրինականորեն մեծացնում են իրենց եկամուտները՝ կեղծ դեղորայք նշանակելով հիվանդներին: