ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր պաշտոնական այց կկատարի Պակիստանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Իսլամաբադում Շոյգուն բանակցություններ կվարի Պակիստանի վարչապետի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն «տարածաշրջանային անվտանգության մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև երկու երկրի միջև ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության ակտիվացումը»: