Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման համակարգում վճարված հատուցումների ընդհանուր գումարը հոկտեմբերին աճել է մոտ 189 մլն դրամով' կազմելով շուրջ 1 մլրդ դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյից, հոկտեմբերի ընթացքու մ կարգավորված դիմումների քանակն աճել է' կազմելով 4 հազար 859 դիմում, նախորդ ամսվա 3 հազար 848 -ի դիմաց:
Հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը հոկտեմբերին կազմել է 41 հազար 572, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 2800-ով։ Հատուցման միջին չափը 2014թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 196 հազար 171 ՀՀ դրամ:
Համակարգի վնասաբերության ցուցանիշը հոկտեմբերի դրությամբ կազմել է մոտ 60 տոկոս, նախորդ ամսվա 58 տոկոսի փոխարեն։
2014թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 448 հազար 867, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 954-ով: