Հայաստանում մի արատավոր պրակտիկա է ձևավորվել:

 

Ոմանք, էժան դիվիդենտ ստանալու մոլուցքով, թիրախ են դարձնում հեղինակավոր որևէ մարդու՝ նրա անձի մեջ խտացնելով բոլոր դժբախտությունների պատճառը:

 

Օրինակ, ես համոզված եմ, որ առիթ-անառիթ Սուրիկ Խաչատրյանին քննադատողները իրենց գործի մեջ չունեն այն նպատակասլացությունն ու հետևողականությունը, ինչ Սյունիքի մարզպետը: Անկախ քննադատություններից՝ Խաչատրյանը հանրապետության լավագույն պետական պաշտոնյաներից մեկն է, որի կառավարման որակն ու արդյունավետությունը կասկած չեն հարուցում:

 

Խնդրեմ, կարող եք վերցնել ու համեմատել Սյունիքի շատ ցուցանիշներ այլ մարզերի հետ:

 

Երբ որևէ գործիչ բարձրագոչ քննադատում է դիմացինին, գոնե պետք է համոզված լինի, որ նրանից ավելի բարձր վարկանիշ ու հեղինակություն ունի: Ես չեմ պատկերացնում որևէ ընտրություն Սյունիքի մարզում, որում Խաչատրյանի քննադատներից մեկը կարողանա հաղթել գործող մարզպետին:

 

Ըստ այդմ, Սուրիկ Խաչատրյանին հաճախ քննադատում են նրա հեղինակության հաշվին «աչոկ» ձեռք բերելու համար:

 

Մարզպետի ուղղակի պարտականությունների մեջ չի մտնում անապահովին՝ հացով, կարիքավորին՝ դեղով, դպրոցականին գրենական պիտույքով ու սնունդով ապահովելը:

 

Սուրիկն այդ ամենն անում է լուռ՝ թերևս գովազդի փոխարեն արժևորելով հասարակ մարդու օրհնանքը:

 

Սուրեն Սուրենյանց