Հոկտեմբերի 13-ին Հայաստանի առաջատար տուրիստական օպերատորներից մեկը' «Hot Tours» ընկերությունը, հանդես է եկել այնպիսի հայտարարությամբ, որը կարելի է հեղափոխական համարել արտագնա հանգիստը կազմակերպելու հայկական բիզնեսի համար։ Տարիներ շարունակ Հունաստանի լավագույն հանգստավայրերում տուրիստական փաթեթներ առաջարկող «Hot Tours»-ն այսուհետ Հայաստանում ներկայացնելու է հունական հռչակավոր Mouzenidis Travel ընկերությունը։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Hot Tours ընկերությունը հանդիսանում է Mouzenidis Travel ընկերության միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում», - նշված է տուր օպերատորի տարածած հաղորդագրության մեջ։

 

Հայաստանի քաղաքացիների համար Հունաստանը հետզհետե դառնում է արտագնա հանգստի անցկացման հիմնական ուղղություններից մեկը։ Այդ փաստով է պայմանավորված նաև հունական ափերում հանգիստ առաջարկող ընկերությունների միջև մրցակցության ուժեղացումը։ Այսպես, 2014 թվականի ամռան ամիսներին կտրուկ ավելացել է Երևանից Հունաստանի տարբեր քաղաքներ իրականացվող չվերթների թիվը։ Ընդ որում, օդային փոխադրումները հիմնականում իրականացրել են տուրօպերատորներ, որոնք այս կամ այն ավիաընկերությունների հետ համատեղ չարթերային թռիչքներ են կազմակերպել դեպի Սալոնիկ, Կրետե և այլն։

 

«Մրցակցության նման պայմաններում վճռորոշ դերակատարում ունի առաջարկվող ծառայությունների գինն ու որակը։ Հունական ուղղությամբ գործունեության ողջ ընթացքում այս երկու գործոնները մշտապես եղել են մեր առաջնահերթությունների թվում։ Եվ այսօր, երբ վերջապես հնարավոր դարձավ պայմանագիր կնքել Mouzenidis Travel-ի հետ, վստահաբար կարող ենք ասել, որ առաջիկա տարիներին նույնպես հայ սպառողներին կարող ենք առաջարկել Հունաստանում հանգիստը կազմակերպելու լավագույն տարբերակները», - Times.am-ի հետ զրույցում ասել է «Hot Tours» տուրիստական օպերատորի ղեկավար Մխիթար Մելիք-Շահնազարյանը։

 

«Mouzenidis Travel»-ը Հունաստանում հանգիստ առաջարկող ամենախոշոր և հայտնի կազմակերպություններից մեկն է։ Տուրօպերատորը տարեկան ընդունում է մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ։ Իր գործունեության 19 տարիների ընթացքում «Mouzenidis Travel»-ը հասել է աննախադեպ հաջողությունների։ Ամռան ամիսներին կազմակերպությունը գործընկեր ավիաընկերությունների հետ համատեղ շաբաթական ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի Հունաստան։ «Mouzenidis Travel»-ին է պատկանում նաև Ellinair ավիաընկերությունը։ Ավտոպարկում առկա են ավելի քան հարյուր նոր և բարձր կարգի ավտոբուսներ, միկրովատուսներ և այլն։ «Mouzenidis Travel»-ի սեփականության կամ կառավարման ենթակայության տակ են նաև Հունաստանում և ողջ աշխարհում համբավ ունեցող մի շարք հյուրանոցներ և հանգստյան տներ։ Այս ամենը «Mouzenidis Travel»-ը վաղուց դարձրել է Հունաստանի առաջատար տուրօպերատոր։

 

««Mouzenidis Travel»-ի հետ էքսկլյուզիվ համագործակցության պայմանագիր հնարավոր եղավ ստորագրել բացառապես նախորդ տարիների մեր ձեռքբերումների շնորհիվ։ «Hot Tours»-ը երկար և հետևողական աշխատանք է տարել հունական շուկայում իր տեղը գրավելու համար։ Այսօր այլևս փաստ է, որ մեր ընկերությունը Հունաստանում հանգիստ առաջարկող առաջատար կազմակերպություններից մեկն է։ Իսկ հիմա, երբ մենք ձեռք բերեցինք այնպիսի խոշոր և կարևոր գործընկեր, ինչպիսինն է «Mouzenidis Travel»-ը, վստահ կարող ենք խոստանալ, որ հեղափոխություն ենք իրականացնելու զբոսաշրջության ոլորտում», - իրենց ապագա պլաններով է կիսվում «Hot Tours»-ի տնօրեն Մխիթար Մելիք-Շահնազարյանը։

 

Times.am-ի զրուցակիցը նաև նշում է, որ Հունաստանը հարմար է ոչ միայն ամառային հանգստի համար։ «Ձմեռային տուրերը նույնպես մեծ պահանջարկ ունեն հայ սպառողների շրջանում։ Այս օրերին մենք մեր գործընկերներին ամանորյա փաթեթներ ենք առաջարկում։ Կազմակերպվում են նաև մուշտակների ձեռքբերման տուրեր։ Մի խոսքով' առաջարկները շատ են», - ժպտալով նշում է Մելիք-Շահնազարյանը' բոլորին մաղթելով տպավորություններով լի հանգիստ։