ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միխելսոնին:

 

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով դեսպանին' էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է Հայաստանի գործարար միջավայրին և ներդրումային դաշտին: Նախարարը կարևորել է հայ-ֆիննական տնտեսական հարաբերությունները, նշել, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության և ներդրումների ծավալն ավելացնելու համար ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցության նոր ուղիներ քննարկել:

 

Դեսպան Քրիստեր Գուստավ Միխելսոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, պատրաստակամություն է հայտնել Հայաստանի ներդրումային քաղաքականության առավելություններն ու հնարավորությունները ներկայացնել ֆինլանդացի գործարարներին:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև օդային հաղորդակցության, Հայաստանում նորարարության համակարգի ներդրման հարցերին: