«Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը «Մորդովիայի» դեմ կայանալիք խաղից առաջ հարցազրույցի ընթացքում նշել է, որ Յուրա Մովսիսյանը կարևոր է թիմի համար:

Այն հարցին, թե ով է հարձակման գծում խաղալու առաջիկա խաղին՝ Մովսիսյա՞նը, թե՞ Ձյուման, մարզիչը պատասխանել է.

«Խաղադաշտ դուրս գալու հնարավորություն կունենան այն ֆուտբոլիստները, ովքեր իրենց լավ դրսևորեն մարզումների ժամանակ»:

Մարզիչը հավելել է նաև՝ Յուրա Մովսիսյանի վերադարձը խաղադաշտ շատ կարևոր է թիմի համար: Այս մասին տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: