Մադրիդի «Ռեալը» կմասնակցի հերթական մինչմրցաշրջանային մրցաշարին՝ International Champions Cup-ին. տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարը տեղի կունենա Ավստրալիայում, 2015թ-ի հուլիսի 18-24-ը:

Մադրիդյան թիմի մրցակիցների թվում կլինեն, հավանաբար, «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»:

«Ռեալի» մասնակցությամբ խաղերը տեղի կունենան Melbourne Cricket Ground մարզադաշտում:

Նշենք, որ 2014թ-ի մրցաշարի հաղթողը «Մանչեսթեր Յունայթեդն» է: