Եգիպտոսի դատարանում նոյեմբերի 29-ին երկրորդ անգամ քննվել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործն, ու դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի' Մուբարաքն անմեղ է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, հանվել է Կահիրեում հարյուրավոր ցուցարարների սպանության նախկին նախագահին վերագրվող մեղադրանքը: Դատարանի որոշմամբ' հանվել են նաեւ կոռուպցիայի իրականացման եւ Իսրայելին գազի մատակարարման մասին մեղադրանքները: Եգիպտական դատարանը անմեղ է ճանաչել նաեւ Եգիպտոսի ՆԳՆ նախկին ղեկավար Հաբիբա ալ-Ադլին եւ նրա 6 օգնականներին:
Նախկին նախագահը մեղավոր էր ճանաչվել 3 տարի առաջ, սակայն 2013թ. հունվարին դատավճիռը տեխնիկական պատճառներով հետաձգվել էր: Դատարանը բավարարել էր երկու վկաների ներկայացրած բողոքները:
86-ամյա Մուբարաքը մեղադրվում էր հարյուրավոր եգիպտացի ցուցարարների սպանության մեջ: Մուբարաքը հերքում է իրեն վերագրված մեցադրանքները' հավելելով, որ երբեք չէր կարող նման հրաման արձակել, որ կրակ բացեին ցուցարարների ուղղությամբ: Մուբարաքը պատմել է, որ արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի լավագույն կերպով կատարի նախագահի պարտականությունները: Միաժամանակ, նախկին առաջնորդը խոստովանել է, որ, լինելով երկրի ղեկավար, թույլ է տվել մի շարք սխալներ: