totalfootball.amԻսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Մալագային»:

Այս հաղթանակի շնորհիվ մադրիդյան ակումբը գրանցեց ակումբային ռեկորդ՝ առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթելով 16 անընդմեջ խաղում բոլոր մրցաշարերի շրջանակներում, տեղեկացնում է ESPN-ը:

Նշենք, որ «Ռեալը» 15 հաղթանակ էր տարել 1960-61 և 2011-12 մրցաշրջաններին համապատասխանաբար Միգել Մունյոսի ու Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: