Մեզ համար կարևոր է, որ ժողովուրդը լավ ապրի: Այս մասին այսօր, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

Վերջինիս խոսքով՝ իշխանությունների համար իմիջի խնդիր են թանկացումները. «Մեզ այս իրավիճակը մտահոգում է: Եթե իշխանություններին չմտահոգեր, մենք չէինք լինի այստեղ»:

 

Գալուստ Սահակյանը թանկացումները պայմանավորեց Նոր տարվա գալստյան հետ կապված: Նա նշեց, որ աշխարհում Նոր տարվա նախօրեին էժանացում է լինում, իսկ Հայաստանում՝ թանկացումներ, և դա ԱԺ նախագահը պայմանավորեց շրջանառության փոքր լինելով. «Տարբեր երկրներում էժանացում է գնում, որովհետև շրջանառությունն է մեծանում, իսկ Հայաստանում թանկացումներ են գնում, որովհետև շրջանառությունը շատ փոքր է լինում»:

 

Ի պատասխան այն հարցին էլ, թե տնտեսության ներկայիս վիճակը արդյո՞ք կանխատեսելի էր, Գալուստ Սահակյանը նշեց, որ վերլուծություններ կան, բայց դրանցով ժողովրդին «չես «կշտացնի»: