Իրանի զինված ուժերը, համակարգելով իրենց գործողություններն ԱՄՆ-ի հետ, ավիահարվածներ չեն հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ֆարս» գործակալությանը: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ գեներալ Մասուդ Ջազաերին։

 

Ավելի վաղ, Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին հայտարարել էր, որ Իրանի օդուժին պատկանող կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի տարածքում «Իսլամական պետության» զինյալներին: Ջազաերին կտրականապես հերքել է այդ պնդումները: