Համացանցում հայտնվել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» անվանումը կրող տեսահոլովակի մի նոր տարբերակ, որում նկարագրված է Հայաստանի ներկայիս «ապահով» իրավիճակը:

Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ներկաներին հորդորում Սերժ Սարգսյանին դիմավորել այնպես, կարծես Մովսես մարգարեն է գալիս Կարմիր ծովից: