ԱՄՆ-ն մտադիր չէ մեկուսացնել Ռուսաստանին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
Այս մասին այսօր նա հայտարարել է ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում:
«Մենք մտադրություն չունենք մեկուսացնել Ռուսաստանին, - ասել է նա: - Մենք համոզված ենք, որ Մոսկվան կարող է վերականգնել իր նկատմամբ հեղինակությունը, եթե վերականգնի հանգստությունը, հետևի Մինսկի արձանագրության տառին ու ոգուն»:
«Ընդհանուր առմամբ, ճգնաժամը, որը մենք այժմ ապրում ենք, որպես ամբողջություն, միջազգային համակարգի խնդիրը չէ, ճգնաժամը առաջացել է միջազգային իրավունքի որոշակի սուբյեկտների այդ իրավունքը հարգելու դժկամության պատճառով», - հավելել է Քերին:
Նա կրկին մեղադրել է Ռուսաստանին, որ իր զորքերը գտնվում են Ուկրաինայի տարածքում: