Միացյալ Նահանգները և Ռուսաստանը շնորհակալություն են հայտնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ներդրած ջանքերի համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա շնորհավորել է նաև ԵԱՀԿ-ն այս տարի նախագահող Շվեյցարիային' Եվրոպայում անվտանգության հաստատման վրա կենտրոնանալու համար: «Խաղաղությունն ու բարգավաճումը լինելու են դիվանագիտության, այլ ոչ թե ռազմական հակամարտության արդյունքը»,- հիշեցրել է Ուորլիքը: