ԱՄՆ-ի պատժամիջոցների նպատակն է պայմաններ ստեղծել Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնելու համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին:

 

«Ուկրաինայի հարցով մեր դիրքորոշումը փոխելու պաշտոնապես հայտարարված նպատակի ետևում դիտարկվում և գրեթե չի թաքցվում Ռուսաստանում իշխանափոխության իրականացման համար սոցիալ-տնտեսական պայմաններն արագացնելու խնդիրը»,- ասել է նա:

 

Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը հանգիստ է վերաբերում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում տիրող իրավիճակին, ձեռնարկվում են նշանառու պատասխան միջոցներ: