ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի նավի վրա տեղակայված լազերային զենքի փորձարկումները փորձնական շահագործման չորս ամսվա ընթացքում գերազանցել են բոլոր սպասումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի ռազմածովային հետազոտությունների վարչության ղեկավար ծովակալ Մեթյու Քլա նդերը:

 

Ավելի վաղ նշվել Էր, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը մշակել են նոր լազեր, որը կարող Է ոչնչացնել մանր նավերն ու անօդաչու թռչող ապարատները: Ստեղծողների խոսքով՝ զենքի խնդիրներից մեկը Պարսից ծոցում մարտանավերի պաշտպանությունն Է անհամաչափ սպառնալիքներից:

 

«Մարդկության պատմության մեջ առաջին անգամ Էներգետիկական զենքի համակարգը տեղակայվել Է ինչ-որ բանի վրա»,- Քլանդերի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

 

Զենքը տեղակայվել Է USS Ponce դեսանտային նավի վրա, որը կատարում Է լողացող բազայի գործառույթներ: «Մենք այլեւս չենք փորձարկում համակարգը: Այն գործում Է: Գտնվում Է Պարսից ծոցի նավերից մեկի վրա: Դա այն չԷ, ինչը մենք պահում ենք հատուկ պահի համար: Այն ամեն օր կիրառվում Է»,- հավելել Է Քլանդերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: