«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիննները կործանել են Իրաքի օդուժի ուղղաթիռը իրաքյան Սամարա քաղաքի մոտ: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Ուղղաթիռի վթարի հետևանքով երկու օդաչու է զոհվել:
Իրաքի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ սուննի զինյալները օդային հարվածները իրականացնելու համար կիրառել են շարժական զենիթահրթիռային համալիր:
Ուղղաթիռի կործանումը մտավախություն է առաջացրել, որ զինյալները կարող են ոչնչացնել նաև թռչող սարքերը:
Նշվում է նաև, որ ոչնչացրած ուղղաթիռը նախատեսված էր զինվորականների փոխադրման և խուզարկության համար:
Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին կոչ է արել ԱՄՆ-ին ավելացնել «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի ուղղությամբ ավիահարվածները: