Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում այցելել է 38158 քաղաքացի:

 

Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնությո ւն» ծառայությունն արձանագրել է 4371 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 897 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:

 

Դեկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա' 231 տղա և 202 աղջիկ: