Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության առջեւ խնդիր է դրել ցանկացած գնով գտնել բելառուսական արտադրանքի վաճառահանման նոր շուկաներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԲԵԼՏԱ-ին:

 

«Մենք չենք կարող ամբողջ ժամանակ հույսներս դնել Ռուսաստանի վրա, թեեւ նա եղբայրական երկիր է: Որովհետեւ, տեսնում եք, այդ մեկ շուկան փլուզվել է ու մեզ իր հետեւից տարել»,- ասել Է պետության ղեկավարը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի շուկայում վաճառվում Է արտադրանքի սոսկ 40 – 45 տոկոսը, 85 տոկոսի փոխարեն, ինչպես նախկինում Էր:

 

Ըստ որում նախագահը նշել Է, որ Բելառուսը նվազեցրել Է կախվածությունը մեկ շուկայից, «բայց, ինչպես երեւում Է, դեռ քիչ Է»: «Գումարած Ուկրաինան: Չեմ կարծում, թե լավագույն իրավիճակ Է նաեւ Ղազախստանում: Ուստի մենք ցանկացած գնով պետք Է դուրս գանք նոր շուկաներ: Եվ դա կարելի Է»,- վստահություն Է հայտնել Լուկաշենկոն:

 

Դեկտեմբերի սկզբին Բելառուսի նախագահը Ռուսաստանին մեղադրել Է Մաքսային միության նորմաների խախտման մեջ՝ Մոսկվայի կողմից հանրապետությանի մի շարք ձեռնարկություններից պարենի մատակարարումների արգելք սահմանելու կապակցությամբ: Նա նաեւ ժխտել Է Ռուսաստանի շուկա պարենի մատակարարումների ընթացքում մեքենայություններ կատարելու մեղադրանքները, ինչպես նաեւ չի ընդունել բելառուսական արտադրանքի նկատմամբ ներկայացված դժգոհությունները: