ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թվականի ընթացքում պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության արդյունքները և գնահատվել ձեռքբերումները:

 

Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման նշանակությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման դինամիկան: