Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գերիների փոխանակումն ուժայինների և աշխարհազորայինների միջև դեկտեմբերի 17-ին դադարեցվել է Կիևի մեղքով: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:

 

«Երեկ պայմանավորվածություն է եղել 30 մարդու փոխանակման մասին: Աշխարհազորայինների ներկայացուցիչները գնացել են փոխանակման վայր, որտեղ Կիևի իշխանությունների ներկայացուցիչն ասել է, որ նրանք չեն պատրաստվում մինչև հաջորդ հանդիպումը Մինսկում իրականացնել ռազմագերիների փոխանակումը»,- ասել է ՌԴ նախագահը:

 

Նա նաև կոչ է արել իրականացնել ռազմագերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով:

 

Պուտինի խոսքով' «պետք է փոխանակել բոլորին առանց որևէ պայմանների», որպեսզի «մարդիկ մինչև Նոր տարի, մինչև Սուրբ ծնունդ իրենց ընտանիքներում լինեն»: