Թաիլանդի Փուքեթ կղզում հոսպիտալացվել Է ավտոմեքենայի վարորդը, որը գիշերը ծովն Է ընկել 250-մետրանոց ժայռից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական մամուլին, տուժածը, ենթադրաբար, ռուսաստանցի Է:

 

Միջադեպը տեղի Է ունեցել Փա Դանգի շրջանում, որը հայտնի Է պարապլանների տեղացի սիրահարների շրջանում: Honda Jazz ավտոմոբիլը լրիվ ընթացքով թռել Է ժայռոտ ափից՝ ընկնելով ծովը: Մոտակայքում գտնվող ձկնորսները կանչել են փրկարարների, որոնք կարողացել են ջարդուփշուր եղած ավտոմեքենայից հանել ողջ մնացած վարորդին:

 

Ոստիկանությունը տուժածին նույնականացրել Է որպես ռուսաստանցու, թեեւ նրանց հայտնի Է սոսկ նրա անունը՝ Նիկոլայ: Այժմ նա գտնվում Է հոսպիտալում, անգիտակից վիճակում: Իրավապահ մարմինները ստուգում են կատարում սույն պատահարի փաստով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: