Կատալոնյան «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել կազմակերպել թիմի նախկին պաշտպան և ավագ Կարլես Պույոլի հրաժեշտի խաղը: Այս մասին հայտարարել է կատալոնյան ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտամեուն:
Խաղի անցկացման ժամկետը հայտնի չէ, սակայն այն տեղի է ունենալու «Նոու Կամպ» մարզադաշտում, և երկրպագուները հնարավորություն են ունենալու հրաժեշտ տալ իրենց սիրելի ֆուտբոլիստին:
«Ակնհայտ է, որ Պույոլն արժանի է նման պատվի: Խոսքը «Բարսելոնայի» մեծագույն ֆուտբոլիստներից մեկի մասին է, ով օրինակ է ծառայում»,- նշել է Բարտամեուն: