Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը առաջարկել է նրան աշխատանքային վիզա: Այս մասին հայտնել է «Новости-Грузия»-ն:
«Իմ ղեկավարության ներքո Վաշինգտոնում ստեղծվել է ինստիտուտ և ԱՄՆ Պետդեպարտամենտը ինձ արդեն աշխատանքային վիզա է առաջարկել», - ասել է Սահակաշվիլին:
Նա նաև օգնություն է առաջարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այնտեղ աշխատանք գտնելու հարցում:
«Թող Վլադիմիր Պուտինը պարզապես հրաժարվի նրանից, ինչով որ զբաղվում է, և ես կբարեխոսեմ նրա համար, որպեսզի նրան նույնպես աշխատանքային վիզա տրամադրեն, և ես պատրաստ եմ վերցնել նրան աշխատանքի մեր ինստիտուտում, թող հուշագրություններ գրի», - հավելել է Վրաստանի նախկին նախագահը: