ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդության նախարար Ալի Ջաննաթնն եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն ընդգծել են երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության ընդլայնման կարեւորությունն ու այն զարգացնելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով IBNA գործակալությունը, Ջաննաթին նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի ընդհանուր երաժշտական-մշակութային հիմք: Նախարարը կարեւորել է Սպահանում երկու երկրների մշակութային եւ գեղարվեստական ոլորտներում համագործակցության բարելավման հնարավորություններն ու շեշտել, որ նախարարությունը պատրաստ է հայկական գրքեր հրատարակել:

 

Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն էլ շեշտել է, որ Թեհրանում կանցկացվեն միջազգային հայկական մրցությունները եւ դրանցում մասնակցելու համար աշխարհի տարբեր անկյուններից Իրանի մայրաքաղաք կժամանեն բազմաթիվ հայեր: