ԱՄՆ-ի քաղաքացի Ալան Գրոսը, որը Կուբայում ազատ Է արձակվել 5 տարվա բանտարկությունից հետո, ավելի քան 3 մլն դոլար կստանա Միացյալ Նահանգների կառավարությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Փոխհատուցումն իր գործատուի՝ Վաշինգտոնի Development Alternatives ընկերության հետ Գրոսի կնքած պարտավորագրի բաղկացուցիչ մասն Է: Այդ ընկերությունը 2010 թվականին պարտավորագիր Էր կնքել USAID-ի (ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն) հետ:

 

Գրոսը եւ նրա կինը ավելի վաղ հայտարարել են, որ USAID-ն իր աշխատակցին բախտի քմահաճությանն Է հանձնել Կուբայում ձերբակալվելուց հետո, եւ գործակալության դեմ բազմամիլիոնանոց հայտ են ներկայացրել:

 

Ալան Գրոսը Կուբայի իշխանությունների կողմից ձերբակալվել Էր 2009 թվականին եւ 15 տարվա բանտարկության դատապարտվել Կուբա անօրինականորեն արբանյակային հեռախոսներ եւ համակարգիչներ ներկրելու համար:

 

Կուբայի իշխանություններն USAID-ի գործունեությունը որակել քայքայիչ եւ ուղղված կառավարող ռեժիմի տապալմանը:

 

Գրոսին ձերբակալելը եւ նրան արբանյակային սարքավորումների անօրինական մատակարումների մեջ մեղադրելը Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության կարգավորման գլխավոր խոչընդոտներից մեկն Էին:

 

ԱՄՆ-ի 65-ամյա քաղաքացու ազատ արձակումից հետո Վաշինգտոնում հայտնել են Հավանայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին, որտեղ առաջիկայում կարող Է բացվել ԱՄՆ-ի դեսպանություն: