Մինսկում Ուկրաինայի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող շփման խմբի բանակցությունների մասնակիցները համաձայնության են եկել գերիներին «բոլորին՝ բոլորով» սկզբունքով փոխանակելու շուրջ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Դոնեցկի նորությունների գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: «Մինսկի բանակցությունները մինչ այժմ ընթանում են, պայմանավորվածությունների մասին խոսելը դեռ վաղ Է:
Միակ բանը, որ կարող եմ ասել, այն Է, որ հաղթահարվել են գերիների փոխանակման հետ կապված բոլոր տարաձայնությունները: 150-ը կփոխանակվեն 225-ով, փոխանակումը կկատարվի «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Մնացած հարցերի շուրջ դեռեւս փորձում ենք համաձայնության գալ»,-հավելել Է նա:
Ինքնահռչակ Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները պատրաստ են Ուկրաինայի 150 ուժայինների փոխանակել հանրապետության իշխանությունների ձեռքում գտնվող 225 գերիների հետ, որոնց մեծամասնությունը քաղաքացիական անձինք են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: