Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունն լայնընդգրկուն հակածխախոտային արշավ Է սկսել, որը կտեւի շուրջ մեկ ամիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ակցիայի շրջանակներում գերատեսչությունը շարժական կլինիկաներ Է ծավալել առեւտրական կենտրոններում: Դրանցում աշխատում են կամավոր բժիշկներ, որոնք անցել են ծխախոտի կախվածության դեմ պայքարի ծրագրերի հատուկ դասընթաց:

 

«Ամեն օր մեզ մոտ են գալիս 30 – 40 ծխամոլներ: Ամբողջական հետազոտությունից հետո նախարարության աշխատակիցները նրանց պատմում են օրգանիզմի համար ծխախոտի վնասի մասին»,- մեջբերում Է «Արաբ նյուս» հրատարակությունը խորհրդատու-բժիշկ Նաջաթ Հուսեյն Քարիի խոսքը:

 

Խորհրդատուն ասել Է, թե բոլոր նրանք, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, կարող են անվճար խորհրդատվություն ստանալ շարժական կլինիկայում, ինչպես նաեւ հոգեբանի օգնություն: Քարին հայտնել Է, որ առայժմ աշխատում են սոսկ երեք նման կենտրոններ: Նրա խոսքով՝ երկրում չափազանց ծանր իրադրություն Է ստեղծվել, առանձնապես երիտասարդների շրջանում:

 

«Մենք ոչ միայն փորձում են ապացուցել, որ ծխելը վնասակար Է, այլեւ առաջարկում ենք բուժում»,- նշել Է առողջապահության նախարարության աշխատակցուհին: Մասնավորապես, վնասակար սովորությանը վերջ դնել ցանկացողներին դեղամիջոց Է տրամադրվում նիկոտինային կախվածության դեմ:

 

Արշավի շրջանակներում նախարարությունը տարածել Է հազարավոր հակածխախոտային բրոշյուրներ, քաղաքի փողոցներում կախված են պլակատներ, որոնց վրա պատկերված են ծխելու հետեւանքները տղամարդկանց եւ կանանց համար: Վիճակագրության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի բնակիչները տարեկան 15 միլիարդ սիգարետ են ծխում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: