Դեկտեմբերի 28-ին, տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2014 թվականի մրցանակաբաշխությունը, որին կմասնակցեն ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, ֆուտբոլային ակումբների, ֆուտբոլային հանրության, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հյուրեր:

Հանդիսավոր երեկոյի ընթացքում հայտնի կդառնան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները:

«Ոսկե գնդակ», «Արծաթե գնդակ», «Բրոնզե գնդակ» մրցանակները, ինչպես նաև լավագույն մարզչի մրցանակը, դիպլոմները և դրամական պարգևները հաղթողներին կհանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: