Գերմանիայի կառավարությունը փոխել է իր դիրքորոշումը Հունաստանի եվրագոտուց դուրս գալու վերաբերյալ, որը նախկինում եղել է բացասական: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով «Դեր Շպիգել» ամսագրին:

 

Ըստ այդ աղբյուրների' Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն այժմ կարծում են, որ ճգնաժամից տուժած Հունաստանի ելքը համատեղ արժութային տարածքից հնարավոր կլինի տանել: Նման դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ եվրագոտին 2012թ. արժութա-ֆինանսական ճգնաժամի գագաթնակետից ի վեր հասել է շոշափելի հաջողությունների:

 

Եթե Հունաստանը հունվարի 25-ի երկրի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարվի խնայողությունների և ծախսերի կրճատման գործընթացից, ապա Գերմանիայի կառավարությունը դիտարկում է Աթենքի եվրագոտուց ելքը որպես անխուսափելի: