AirAsia ավիաընկերությանը պատկանող կործանված ինքնաթիռի զոհված ուղևորների ընտանիքները կստանան 24 հազար դոլար նախնական փոխհատուցում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

 

Ողբերգության զոհերի ընտանիքները ստացել են փոխհատուցման առաջարկներով նամակներ AirAsia ավիաընկերությունից:

 

«Փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքներին որոնումների ընթացքում' ֆինանսական դժվարությունները հաղթահարելու նպատակով, այլ ոչ թե իրենց հարազատների մահվան փաստի հաստատման հետ կապված», - ասվում է նամակում:

 

Նշվում է, որ նամակների ոչ բոլոր ստացողներն են ստորագրել փաստաթուղթը' պահանջելով փոփոխել մի շարք ձևակերպումներ: