Apple-ը բանակցում է Մեծ Բրիտանիայի բանկերի հետ, որպեսզի 2015թ. թողարկի սեփական վճարային համակարգը, որն, ըստ The Telegraph-ի, կկոչվի Apple Pay:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, բանկերը մտահոգություն ունեն' կապված ֆինանսական եւ անձնական տեղեկությունների փոխանակման հետ, որի իրավունքն ընկերությունը ցանկանում է ստանալ:

 

Բանկային համակարգի մի շարք մենեջերներ զգուշացնում են, որ Apple Pay-ի գործարկումն ու այն տվյալները, որ ցանկանում է ստանալ ամերիկյան ընկերությունը, կարող է հանդիսանալ հարթակ, որպեսզի ընկերությունը ներխուժի բանկային համակարգ: Apple Pay-ը թույլատրում է Iphone 6-ի օգտատերերին ներբեռնել տվյալներ իրենց պարտքերի եւ վարկային քարտերի մասին եւ իրականացնել վճարումներ սարքերով' վճարային տերմինալների միջոցով: