Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ճանաչվել են հանրապետության առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հրապարակված արդյունքները, որը Le Parisien թերթի պատվերով անցկացրել Է Odoxa ծառայությունը:
Ուսումնասիրության մասնակիցները պատասխանել են «Ֆրանսիայի քաղաքական գործիչներից ում հետ կցանկանայիք նշել Նոր տարին» հարցին: Հարցվածների 19 տոկոսն իրենց ձայնը տվել են Սարկոզիի, 17 տոկոսը՝ Լե Պենի օգտին: Վարչապետ Մանուել Վալսին 12 տոկոսով հաջողվել Է գրավել հինգերորդ տեղը, իսկ երկրի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը 9 տոկոս ձայներով հայտնվել Է միայն 11-րդ տեղում:
Բացի այդ, պատասխանելով անցնող տարվա ամենագլխավոր իրադարձության վերաբերյալ հարցին, հարցախույզի մասնակիցներն առաջին տեղում դրել են Ազգային ճակատի թեկնածուների հաջողությունը Եվրախորհրդարանի ընտրություններում: Ընդ որում՝ այս կարծիքին Է հարցվածների 51 տոկոսը: Դա նաեւ խոսում Է ֆրանսիացիների կողմից Ազգային ճակատի ու նրա ղեկավարի գործունեությանը տրվող բարձր գնահատականի մասին: Այդ վարկանիշի չորրորդ տեղում աջ ուժերի հաղթական Է 2014 թվականի մունիցիպալ ընտրություններում:
Հարցումը դեկտեմբերի 11-12-ին անցկացվել Է Համացանցի միջոցով: Ընդամենը դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 1002 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: