ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ֆրանսիան և Ռուսաստանը պետք է բարելավեն հարաբերությունները և սկսեն համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
«Ահաբեկչական հարձակումները Ֆրանսիայում և Ռուսաստանում ունեն միևնույն աղբյուրը: Դա ևս մեկ պատճառ է միմյանց հետ համագործակցելու, այլ ոչ թե հակամարտելու համար », - գրել է Պուշկովը իր Twitter-ում: