«Էլիթ Դեյլի» էլէկտրոնային կայքը հրապարակել է 50 անկանխատեսելի ու անսովոր վայրերի ցուցակ' խորհուրդ տալով այցելել այդտեղ 20 տարեկանում: Ցանկում ընդգրկված է Հայաստանի մայրաքաղաք Երևանը:

 

«Կան որոշակի վայրեր, ուր մենք երազում ենք լինել մի օր' Փարիզ, Հռոմ, Բանգոկ, Ռիո դե Ժանեյրո, Երուսաղեմ, Նյու Յորք, Բուենոս Այրես, Պեկին, Ստոկհոլմ: Դրանք կախարդական քաղաքներ են' մշակութային ու պատմական վայերով, որոնք դինամիկ նյութ են ներկայացնում այս գլոբալացվող աշխարհում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հոդվածում:

 

Նշյալներից զատ, կայքը ներկայացնում է մեկ այլ վայրերի ցանկ, ուր արժե ճամփորդել: Հոդվածագրի ցանկի քաղաքներից են Կանադայի Մոնթրեալը, Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան, Լիբանանի Բեյրութ, Վրաստանի Մեստիա, Ֆրանսիայի Կորսիկա, ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքները և այլն:

 

Հայաստանի մայրաքաղաքը ներկայացված է այսպես. «Երևանը մի կախարդական ու պատմական քաղաք է' դեպի Արարատ լեռը գեղեցիկ տեսարանով: Այն եզակի ճարտարապետությամբ, հյուրասեր մարդկանցով, սննդի և խմիչքի մեծ առաջարկով քաղաք է. այն ֆանտաստիկ վայր է այցելելու համար»: