Հայաստանի առևտրային բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 2014թ. նոյեմբերի վերջին կազմել է 900 մլրդ 887 մլն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել է 37 մլրդ 787 մլն դրամով կամ 4.4 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ավանդների ծավալն աճել է 140 մլրդ 17 մլն դրամով կամ 18.4 տոկոսով:

 

Հայաստանի բանկային համակարգում հաճախորդների թիվը 2014 թվականի հոկտեմբերի տվյալներով կազմում է 2 մլն 207 հազար 490 անձ, իսկ նրանց հաշիվների քանակը' 3 մլն 784 հազար 373: