Ոստիկանության Մալաթիայի բաժին հունվարի 10-ին' ժամը 18.30-ին, հրավիրվել է 1994 թ. ծնված Աննա Հ.-ն: Ըստ նրա տված խոտովանական բացատրության՝ 2014 թ. դեկտեմբերի 17-ին հյուրընկալվելով հորաքրոջ' 1972 թ. ծնված Լուսիկ Ա.-ի տանը և օգտվելով տանտերերի անուշադրությունից' գողացել է ոսկյա զարդեր:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վնասի չափը պարզվում է: Գողոնը մասամբ ներկայացվել է: Կատարվում է հետաքննություն: