Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր առավոտյան սահմռկեցուցիչ եղանակով սպանվածների հարազատները թիվ 188 տան մոտ պահանջում են, որպեսզի դատաբժիշկները դիերը շուտ տեղափոխեն դիահերձարան: Բանը հասավ անգամ քաշքշուկի և մահացածի հարազատներից մի քանի հոգու ինքնազգացողությունը վատացավ և ուշագնաց եղան:

 

Հավաքվածներն իրենց զայրույթն հայտնելով ասում էին, թե ինչու շտապօգնությունը դեպքի վայրում հերթապահ խումբ չի տեղակայել և մարդիկ պահանջում էին, որպեսզի շտապօգություն ժամանի:

 

Որոշ ժամանակ անց, ժամանեց շտապօգնությունը: Այս պահին սպանության վայրում աշխատում են դատական բժիշկները, փորձագետներն ու քննչական խումբը: Դեպքի վայր են բերվել նաև հատուկ շներ, որոնք հանցագործ ճիվաղի որոնողական աշխատանքներն են կատարում: 

 

Մանրամասն` այստեղ: